Հաջողությամբ աշխատանքի անցնելու և աշխատանքում  հաջողակ լինելու առաջին քայլը հարցազրույցին ճիշտ ներկայանալու կուլտուրան է: Պահպանելով մի շարք տարրական կանոններ՝ շփման, կարգ ու կանոնի, շարժ ու ձևի Դուք կարժանանաք գործատուի վստահությանն, ինչն ամենից կարևորն է առաջին պահի համար: Մենք կօգնենք Ձեզ ճիշտ կոմնորոշվել ՝ թե ինչպես գնալ հարցազրույցի, ինչ հագուստ կրել, ինչպես ճիշտ ներկայանալ:

    • Հարցազրույցի գնալիս որոշակի տեղեկություններ ունեցեք կազմակերպության և այն աշխատանքի մասին որի համար դիմում եք,

    • Մի գնացեք հարցազրույցի որևէ մեկի ուղեկցությամբ /կին, ամուսին, ընկեր, ընտրյալ և այլն/: Գործատուներին զանգահարեք և ներկայացեք անձամբ Դուք:
    • Ունեցեք խնամքով պահպանված/չվնասված/ փաստաթղթեր /անձնագիր, ինքնակենսագրական, դիպլոմ, աշխատանքային բնութագիր և այլն/,

    • Նախապես հստակեցրեք աշխատավայրի հասցեն, հեռախոսահամարը, գործատուի անունը /անհրաժեշտության դեպքում նաև ազգանունը՝ պարոն, կամ տիկին դիմելաձևի համար: Ստույգ ժամ պայմանավորվեք: Աշխատեք լինել ճիշտ ժամանակին: Հիշեցնում ենք, որ ավելի շուտ գնալ ևս ցանկալի չէ:

    • Ուշադիր կարդացեք աշխատանքի մասին հայտարարությունը սկզբից մինչև վերջ: Մանրամասնորեն ուսումնասիրեք նշված պահանջները, պայմանները:

    • Չի կարելի դիմելիս հղել հարց՝ Դուք հայտարարություն տվել եք հետևյալ աշխատանքի մասին,
    • Չի կարելի զանգելիս կարդալ գործատույի տված հայտարարության տեքստը, կամ հատվածներ, դա կնյարդայնացնի գործատույին:
    • Պարզապես զանգահարեք գործատույին, տեղեկացրեք որ զանգել եք տրված հայտարարության համար, ներկայացեք և խնդրեք տրամադրել ժամանակ աշխատանքի մանրամասները քննարկելու համար:
    • Մի մոռացեք հիգիենայի տարրական կանոնների մասին, դա երբեք չի վրիպում գործատուի աչքից: Եղունգներից մինչև սանրվածք, սափրված երես,  արդուկված օձիգից մինչև մաքուր կոշիկներ: Նշանակություն չունի  թե ինչ աշխատանքի համար եք դիմում:

Բացի խնամված և կոկիկ տեսք ունենալուց պահպանեք նաև հագնվելու կանոնները՝ 


  • Մի հագեք լայն բացվածքով հագուստ, կարճ շրջազգեստ, հողաթափեր, ցանցավոր հագուստ, շատ բարձր կրունկներ, շորտեր,

  • Ունեցեք առօրյա հարմար սանրվածք, ցանկալի է ամուր հավաքված մազեր,

  • Գլխարկ կամ ձեռնոցներ կրելիս ներս մտնելուց առաջ հանեք դրանք,

  • Մի զրուցեք դիմացինի հետ մաստակը բերանում, դրանով Դուք արտահայտում եք արհամարական վերաբերմունք,

  • Շպարվեք առօրյա, թեթև, բնական գույներով, բացառեք մուգ, վառ ներկված շուրթերն ու աչքերը: Հիշեք, որ շպարը քողարկում է թերությունները, այլ ոչ թե ընդգծում:

  • Եղեք գործնական:

  • Պատրաստ եղեք մասնագիտական հարցերին տալ հստակ, գրագետ պատասխաններ: 

  • Նախապես պատրաստ եղեք անհրաժեշտության դեպքում փորձնական մի քանի ժամ անցկացնելուն:

  • Հարցազրույցը բարեհաջող անցնելու դեպքում համբերատար սպասեք նշված ժամկետում գործատուի պատասխանին:
    • Մի անհանգստացրեք անդադար զանգերով, հատկապես նշելով՝ որ դուք ավելի լավ առաջարկ ունեք և սպասում եք իր պատասխանին: Այդ դեպքում Դուք միանգամից կկորցնեք հնարավոր աշխատատեղը: 
                                                                         
                                                 Աշխատանքային առաջին օրեր

      Երբ ամեն բան անցնում է բարեհաջող, Դուք համապատասխանում եք գործատուի պահանջներին, իսկ աշխատանքը Ձեզ է դուր գալիս անցնում եք գործի:

      Աշխատանքի սկզբնական փուլում գոյություն ունի մի հոգեբանական վիճակ, որը ոչ բոլորն են կարողանում հաղթահարել: Առաջին աշխատանքային օրը մշտապես թվում է ձանձրալի, հոգնեցուցիչ: Դուք սովոր չեք այդ մթնոլորտին, գրասենյակին, կամ գուցե այդ աշխատանքին: Զինվեք համբերությամբ: Ձեզ թվում է, որ մշտապես բոլորը Ձեզ են <<հետևում>>, այդ պատճառող ավելորդ լարվածություն է սկսվում Ձեզ մոտ: Եղեք հանգիստ, փորձեք համբերատար լսել այն մարդկանց, ովքեր նշանակված են Ձեզ սովորեցնող: Միանգամից չնչին որևէ բանից, կամ որևէ բացասական վերաբերմունքից մի հիասթափվեք աշխատանքից, քանի որ վերջապես գտել եք Ձեզ հարմար աշխատանք: Անդադար մի ապացուցեք, որ Դուք ամեն ինչից տեղյակ եք, համեստությունը չի խանգարի, սակայն գիտելիքները ևս համեստորեն ցուցադրել հարկավոր է: 
      Մաղթում ենք հաջողություններ և վերելքներ...